Մատչելիության հղումներ

logo-print

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


ԵԱՀԿ-ի գործող նախագահի եւ Ադրբեջանի արտգործնախարարի համատեղ ասուլիսը, Բաքու, 15-ը փետրվարի, 2010

ԵԱՀԿ-ի գործող նախագահի եւ Ադրբեջանի արտգործնախարարի համատեղ ասուլիսը, Բաքու, 15-ը փետրվարի, 2010

Հարավային Կովկասում է ԵԱՀԿ-ի նախագահող պետության՝ Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը, ով երկուշաբթի օրը Բաքվում համատեղ ասուլիս է տվել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Սաուդաբաեւը այսօր երեկոյան ժամանում է Երեւան, ուր կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ, նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ռուսաստանում ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը ավելի հաճախակի են դարձել, եւ այդ ցույցերը ավելի բազմամարդ են: Բողոքի ցույցերը տեղի են ունենում ոչ միայն մայրաքաղաք Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, այլեւ Ռուսաստանի հեռավոր քաղաքներում: Հատկանշական է, որ բոլոր տեղերում, որտեղ ցույցեր են կազմակերպվում, հնչում են վարչապետ Վլադիմիր Պուտինի հրաժարականի պահանջներ: Անցած հանգստյան օրերին հանրահավաքները անցկացվել են Իրկուտսկ եւ Սամարա քաղաքներում:

Վրաստանը սգում է օլիմպիական մարզիկի ողբերգական մահը: Վանկուվերի Օլիմպիադայում Նոդար Կումարիտաշվիլիի մահը սահնակի արագընթաց մրցուղու վրա ցնցեց բոլորին: Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածի համար:

«Մոլորակ» հանդեսը ներկայացնում են Ազա Բաբայանը, Հասմիկ Սմբատյանը եւ Գեւորգ Ստամբոլցյանը: «Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամրազյանը:

XS
SM
MD
LG