Մատչելիության հղումներ

Էրդողանը եւ Դավութօղլուն Քլինթոնի հետ քննարկել են Մինսկի խմբի դերի ակտիվացման հարցը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերի ակտիվացման հարցը: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է CNN-Turk հեռուստաընկերությունը:

Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները` CNN-Turk-ը, մասնավորապես, հաղորդել է, թե Թուրքիայի արտգործնախարարը «մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Էրդողանը, իր հերթին, անդրադարձել է հայ - թուրքական հաշտեցման գործընթացին, պնդելով, թե հայ - թուրքական արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը կարող է բացասաբար ազդել այդ գործընթացի վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG