Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները ժամանել են Աֆղանստան


Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով կիրակի օրը տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը:

Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009 թվականի դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական զորախումբը զբաղված կլինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգավորմամբ:

Փետրվարի 16-ին սպայակազմը կմեկնի Կունդուզի օդանավակայան` տեղանքին եւ կատարվելիք առաջադրանքին ծանոթանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG