Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում ԵԱՀԿ-ի գործող նախագահը


Այսօր երեկոյան Բաքվից Երեւան կժամանի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, մասնավորապես, թե «2010 թվականը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կարող է որոշիչ լինել»:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Մեզ որոշակի լավատեսություն է ներշնչում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած վերջին հանդիպումը», - ասել է Սաուդաբաեւը` հավելելով, որ ԵԱՀԿ-ն հարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը, այլ հանդիպումների շարքում, Բաքվում հանդիպել է նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG