Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանում իշխող կուսակցությունը սահմանադրական բարեփոխում է նախապատրաստում


Լեաստանում իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը հայտարարել է երկրի Սահմանադրության մեջ «լուրջ փոփոխություններ» մտցնելու մտադրության մասին:

Ինչպես Վարշավայից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, երկրի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությունները ենթադրում են պատգամավորների թվի կրճատում խորհրդարանի ստորին պալատում՝ մեկ երրորդով, եւ վերին պալատում՝ մեկ երկրորդով:

Առաջարկվում է նաեւ վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը:

Բացի այդ, օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է երկրի նախագահի լիազորությունների կրճատում՝ ներառյալ վետո իրավունքի վերացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG