Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընդունվել են լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենսդրական փոփոխություններ


Ադրբեջանի խորհրդարանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջական ծառայության, հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնք կարող են սահմանափակել զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը:

Նորամուծությունների համաձայն, բացառությամբ «օպերատիվ-հետախուզական գործունեության, որեւէ մեկին չի կարելի առանց թույլտվության հետեւել, լուսանկարել, ձայնագրել կամ տեսագրել»:

Իշխանությունները օրենքի այս լրամշակումը փաստարկում են անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության նկատառումներով եւ պնդում են, որ նորամուծությունը չի խոչընդոտի լրագրողների կողմից հասարակական հնչեղություն ունեցող տեղեկատվություն ստանալուն:

Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, սակայն, մտահոգված է օրենսդրական նորամուծություններով:

Զանգվածային լրատվամիջոցների իրավունքի ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին, օրինակ, «անհեթեթ» է որակել օրենքի լրամշակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG