Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործեղ նախագահը կժամանի Անդրկովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը կիրակի օրը ժամանում է Հարավային Կովկաս։

Փետրվարի 14-ից 17-ը կատարելիք ուղեւորության ընթացում նա կայցելի Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։

Այցի ընթացքում նախատեսված են Կանատ Սաուդաբաեւի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ Անդրկովկասի երեք երկրների խորհրդարանների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։

ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում ասվում է, որ գործող նախագահը «ցանկանում է նպաստել տարածաշրջանի երկարատեւ համակարտությունների կարգավորմանը»։

Նախարար Սաուդաբաեւը այցի ընթացքում վերահաստատելու է ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն Մինսկի խմբի ջանքերին։ Բացի այդ, նա արծարծելու է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության նախաձեռնությամբ կազմակերպված (ռուս-վրացական հարաբերությունների թեմայով) «Ժնեւյան քննարկումների» ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Հանդիպումների ընթացքում Կանատ Սաուդաբաեւը քննարկելու է ԵԱՀԿ-ի դերը երեք երկրներում դեմոկրատական գործընթացներին, այդ թվում ընտրություններին, մամուլի ազատությանը եւ իրավական համակարգի բարեփոխումներին աջակցելու հարցերում։

Ըստ հաղորդագրության, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում մամլո ասուլիսներ է հրավիրելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG