Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավարի հետ


Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի մոտ կազմակերպված պսակադրման և բոցավառման արարողությանը, այցելել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարիչ և քանդակագործ Արտո Չախմախչյանի աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG