Մատչելիության հղումներ

Իրանի ընդդիմությունը պատրաստվում է Իսլամական հեղափոխության 31-րդ տարելիցը նշել բողոքի ցույցերով


Իրանի ընդդիմադիր առաջնորդներն իրենց աջակիցներին կոչ են արել այսօր իշխանության դեմ բողոքի ակցիա անցկացնել, մինչ երկիրը պատրաստվում է հանդիսավորությամբ նշել Իսլամական հեղափոխության 31-րդ տարելիցը։ Ի պատասխան, իշխանությունները զգուշացրել են, թե անվտանգության մարմինները պատրաստ են կանխելու եւ ճնշելու հակաիշխանական ցանկացած ակցիա:

Երկրի ոստիկանապետ Ահմադի Մողադամը երեկ հայտարարել է, որ տոնական հանդիսությունները խափանելուն ուղղված գործունեություն ծավալելու կասկածանքով մի քանի մարդ արդեն ձերբակալվել է։

Իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ՄԱԿ-ին ուղղված իր բաց նամակում զգուշացրել է, որ ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու Իրանի իշխանությունների մտադրությունը կարող է աղետալի վախճան ունենալ: Շիրին Էբադը մտահոգություն է հայտնել, որ երկրում աճող սոցիալական հուզումները կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը, ոչ միայն Իրանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Նոբելյան մրցանակակիրը հորդորել է ՄԱԿ-ին Իրանի հարցով հատուկ հետազոտություն կատարել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պատրաստվում է փետրվարի 15-ին հրապարակել Իրանում մարդու իրավունքների նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ զեկույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG