Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ուսումնասիրում է Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հնարավորության հարցը


Armenia -- Human rights ombudsman Armen Harutiunian.
Armenia -- Human rights ombudsman Armen Harutiunian.
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անձամբ ուսումնասիրում է 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հնարավորության հարցը:

Հարությունյանի խոսքով, ինքը անձամբ պիտի լրացուցիչ ուսումնասիրի խնդիրը, քանի որ իրենց փորձագետների կարծիքը այս հարցով միանշանակ չէ. մի մասը պնդում է, որ համաներումը տարածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով դատապարտված «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի վրա, մյուս մասը համոզված է, որ չի տարածվում:

«Օրենքի տառն է պահանջում, որ եթե բովանդակության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա, տարակարծություններ կան, ապա այդ հակասությունները պետք է մեկնաբանվեն ոչ թե ի օգուտ պետական ինստիտուտների, այլ ի հօգուտ քաղաքացու», - ասաց օմբուդսմենը:

Փաշինյանի փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը վստահ է, որ համաներում է պետք է տարածվի իր պաշտպանյալի վրա, եւ ընդհանուր իրավասության դատարանը դա պետք է հաշվի առներ ու պատիժը կիսով չափ կրճատեր, մինչդեռ դատարանը համաներման խնդրին ընդհանրապես չի անդրադարձել:

Արմեն Հարությունյանի կարծիքով, ճիշտ կլիներ, որ դատավորը որոշման մեջ անդրադառնար խնդրին, եւ գուցե այդ դեպքում տարակարծություններ չլինեին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ է դրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավվածությանը: Հարությունյանը այս կապակցությամբ ասաց, որ Մարտի 1»-ը չպետք է դառնա «գործիք Հայաստանից աշխարհաքաղաքական զիջումներ կորզելու համար»: Ամեն դեպքում, նրա խոսքով, մեղքը նաեւ Հայաստանի իշխանություններին է, քանի որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված բազմաթիվ հարցեր իրենց պատասխանները չեն ստացել, ինչն էլ հնարավորություն է տալիս որ տարբեր մարմիններում նման հարցադրումներ արվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG