Մատչելիության հղումներ

Endeavor տիեզերանավը հաջողությամբ կցվել է Միջազգային տիեզերական կայանին


Ամերիկյան Endeavor տիեզերանավը հաջողությամբ կցվել է Միջազգային տիեզերական կայանին։ Տիեզերանավի անձնակազմում 6 աստղագնաց կա, ովքեր առաջիկա երկու շաբաթներին կտեղադրեն Միջազգային տիեզերակայանի երկու վերջին խոշոր մոդուլները։

Endeavor-ը օդ էր բարձրացել երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից։ Սա ամերիկյան բազմակի օգտագործման տիեզերանավի վերջին առաքելություններից մեկն էր։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում են մաքոքի եւս 4 թռիչքներ՝ Միջազգային տիեզերակայանին անհրաժեշտ պահեստամասեր տեղափոխելու նպատակով, ինչից հետո Endeavor-ը դուրս կգա շահագործումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG