Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Հայաստանը դեռեւս միջնորդներին չեն ներկայացրել իրենց առաջարկները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակով
Ադրբեջանը եւ Հայաստանը դեռեւս միջնորդներին չեն ներկայացրել իրենց առաջարկները Մադրիդյան փաստաթղթի այն դրույթների վերաբերյալ, որոնց շուրջ կողմերի մոտ առայժմ փոխըմբռնում չկա։

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Հարցին, թե արդյո՞ք ծրագրվում է համանախագահների այց տարածաշրջան, ռուս դիվանագետը պատասխանել է, որ միջնորդները նախ պետք է ստանան հակամարտության կողմերի առաջարկները, որից հետո կմտածեն այցի մասին։

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հայտարարեց. - «Որքան ես եմ տեղյակ, Սոչիում հանդիպման ժամանակ այդպիսի բան չի հնչել [երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնելու մասին]»։

Հունվարի 25-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումից հետո Յուրի Մերզլյակովը ասել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ հայտարարել էր, թե Բաքուն եւ Երեւանը երկշաբաթյա ժամկետում պետք է առաջարկներ ներկայացնեն չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ, որից հետո համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG