Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական բանակցություններում


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում առաջընթաց կա, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք փորձում ենք օգնել հայերին եւ ադրբեջանցիներին ընդհանուր մոտեցումների հասնել», - DPA գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում եւ հավելել. - «Բնականաբար, սա շատ բարդ խնդիր է, սակայն դրական փոփոխություններ կան»։

«Փոխըմբռնումը աճում է, երկու առաջնորդների կողմից համաձայնեցվելիք հարցերի թիվը պակասում է, եւ մենք փորձում ենք օգնել», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG