Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա


Փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են Սեյրան Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի եւ բարձրաստիճան մի շարք զինվորականների հետ։

Այցի ընթացքում նախատեսված են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին եւ Les Nouvelles d'Armenie ամսագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG