Մատչելիության հղումներ

Առնվազն 5 մարդ է զոհվել Միացյալ Նահանգներում ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունից


Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ Միդլթաուն քաղաքի մերձակայքում գտնվող ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել: Հիվանդանոց են տեղափոխվել 11 վիրավորներ:

Հայտնվում է նաեւ, որ ավելի քան 50 մարդ կարող է մնացած լինել փլատակների տակ:

Միդլթաուն քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով, պայթյունի պատճառը խողովակաշարից գազի արտահոսքն է եղել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG