Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մտահոգություն է հայտնում Իրանում ձերբակալությունների կապակցությամբ


Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ կիրակի օրը զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալված 7 անձինք, իբր, կապված են «Ռադիո Ֆարդա»-ի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ:.

Նրանք կասկածվում են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու եւ զարգվածային ցույցեր նախապատրաստելու մեջ փետրվարի 11-ին, երբ երկրում նշվելու է 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձը:

Ձերբակալվածների անունները կամ նրանց վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուրջ մտահոգություն է հայտնում ձերբակալությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ չունի այլ տեղեկատվություն, բացի իրանական աղբյուրների տարածածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG