Մատչելիության հղումներ

Առջեւում առայժմ Յանուկովիչն է



Երեկ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչն է: Քվեների տարբերությունը, սակայն մոտ երկու տոկոս է:

Յանուկովիչի օգտին քվեարկել են ընտրողների մոտ 48 տոկոսը, իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ շուրջ 46 տոկոսը:

«Բոլորին դեմ» քվեարկել են ընտրություններին մասնակցածների (գրանցված ընտրողների շուրտ 69 տոկոսը) 4,5 տոկոսը:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկության ընթացքում «էական խախտումներ չեն հայտնաբերվել»:

Կիեւում հրավիրած մամուլի ասուլիսում Յանուկովիչը արդեն հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում: Տիմոշենկոյի նախընտրական շտաբի ներկայացուցիչն ասել է, որ իրենց անցկացրած «զուգահեռ» հարցման արդյունքներով, երկու թեկնածուները ստացել են հավասար քվեներ:

Ավելի վաղ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել էր, որ զանգվածային բողոքի ցույցերի կոչ կանի՝ եթե ընտրություններն անցնեն «անազնիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG