Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում Սեյրան Օհանյանը քննարկել է Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը


Փետրվարի 5-ին Ստամբուլում կայացել է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով նիստը, որին մասնակցում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, նիստի ավարտին Սեյրան Օհանյանը առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:

Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություներին եւ վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG