Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը դիտարկում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը որպես ամենամեծ սպառնալիք


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է երկրի նոր ռազմական հայեցակարգը, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դիտարկում է որպես ամենամեծ սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը։

Կրեմլի կայքէջում հրապարակված նոր հայեցակարգում ասվում է, որ հետագա ընդլայնման եւ իր ազդեցության ոլորտը «գլոբալիզացնելու» ՆԱՏՕ-ի ջանքերը հակասում են միջազգային օրենքի տառին։

Հայեցակարգը, որը գործելու է մինչեւ 2020 թվականը, նաեւ նշում է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում համարժեք մագնիտուդի միջուկային զենք օգտագործել՝ ի պատասխան իր դեմ օգտագործված միջուկային հարձակման։ Միջուկային կանխարգելիչ հարվածի մասին դրույթը, որը առաջարկվել էր փաստաթղթի մշակման փուլում, վերջնական փաստաթղթում տեղ չի գտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG