Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենի անվտանգության 46-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ իր երկրի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտությունը «էական սպառնալիք է» տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար։

Հանդես գալով էներգետիկ հարցերին նվիրված քննարկմանը` Ալիեւը ասել է, թե հայկական ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում շուրջ 20 տարի շարունակ խաթարել է «տարածաշրջանում լիարժեք համագործակցությանը» եւ կարող է վնասել էներգակիրների ոլորտի զարգացման Բաքվի ապագա ծրագրերին եւս։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG