Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի մարտի 4-ին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը, որը հանձնաժողովին ներկայացվել էր դեռեւս 2009 թվականի մարտին։

Բանաձեւը, որը պետք է դրվի քվեարկության, անցյալ տարի մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականններ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG