Մատչելիության հղումներ

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ


Երեկ Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ-ի հարցերով ազգային համակարգող Իգոր Շուվալովը այսօր հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից, Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ-ի հարցերով ազգային համակարգողի ացը կապված է նաեւ Անկախ պետությունների համագործակցության նախագահությունը Ռուսաստանի Դաշնությանն անցնելու հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG