Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկում է անվտանգության 46-րդ միջազգային համաժողովը


Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր բացվում է անվտանգության 46-րդ միջազգային համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են միջազգային անվտանգության հրատապ խնդիրները` Իրանի միջուկային ծրագիրը, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հակամարտությունները, բնական պաշարների նվազումը, կլիմայի փոփոխությունները, միջուկային սպառազինությունների կրճատումն ու չտարածումը։

Հավաքին ԱՄՆ-ից մասնակցում են փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյմս Ջոնսը, Աֆղանստանում եւ Պակիստանում հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքը։

Մասնակիցների թվում են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, գործող եւ պաշտոնաթող բարձրաստիճան ղեկավարներ այլ երկրներից։

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այց Մյունխեն չի նախատեսված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG