Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին: 4-ը փետրվարի, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին: 4-ը փետրվարի, 2010թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Սթայնբերգի հետ հանդիպում է ունեցել նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում «կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

Բարձր գնահատելով «տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը»՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը գործընթացին»:

Ամերիկացի դիվանագետը գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է համարել կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը:

Նույն օրը Ջեյմս Սթայնբերգը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG