Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն քաղցկեղի դեպքերի 40 տոկոսը կարելի է կանխարգելել, եթե մարդիկ ավելի առողջ ապրելակերպ վարեն։ Միությունը նշում է, որ ամեն տարի քաղցկեղով ախտորոշվում է ավելի քան 12 միլիոն մարդ, իսկ մահացությունների թիվը հասնում է 7,6 միլիոնի։

Քաղցկեղի կանխարգելման նպատակով, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մասնավորապես, խորհուրդ է տալիս հրաժարվել ծխախոտի օգտագործումից եւ չափավորել ալկոհոլի օգտագործումը, կանոնավոր կերպով մարզվել եւ օգտագործել առողջ սնունդ։ Նշվում է նաեւ արեւահարվելուց խուսափելու եւ քաղցկեղ առաջացնող վիրուսային հիվանդությունների՝ պապիլոմավիրուսի եւ հեպատիտի դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG