Մատչելիության հղումներ

Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակման կապակցությամբ


Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Նրանց մեղադրում են Թուրքիայի Ադանա քաղաքում ամերիկյան հյուպատոսության ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։

Թուրքական «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի հյուպատոսության դեմ հիշյալ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Ոստիկանները ձերբակալվածների տներում փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք պատկանում են «Ալ-Ղաիդա»-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG