Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը «սադրանք» է որակել Իրանի կողմից «Քավոշգար 3» հրթիռի արձակումը


Սպիտակ տունը «սադրանք» է որակել երեկ Իրանի կողմից «Քավոշգար 3» հրթիռի արձակումը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Բիլ Բարթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները առայժմ ճշտում են հրթիռի արձակման վերաբերյալ հաղորդագրությունների համապատասխանությունը իրականությանը։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հրթիռով տիեզերք են ուղարկվել կենդանիներ՝ առնետ, կրիաներ, որդեր։ Սա Իրանի տիեզերական ծրագրով իրականացված առաջին նմանօրինակ փորձն է։

Միջազգային հանրությունը անհանգստություն է հայտնել հրթիռի արձակման կապակցությամբ։ Արեւմտյան տերությունները կասկածում են, որ Իրանը զարգացնում է հրթիռային տեխնոլոգիաները ռազմական նպատակներով օգտագործելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG