Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին


Փետրվարի 3-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը դեսպանին է ներկայացրել հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների եւ հանդիպումների ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական բարեկամական կապերին` ընդգծելով սերտ համագործակցային հարաբերությունները տնտեսական, պաշտպանական եւ քաղաքական տարբեր բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG