Մատչելիության հղումներ

logo-print

«Մաքս Լիբերթի»-ի լրագրողը «Նա/Նե» մրցույթում գլխավոր մրցանակն է ստացել ռադիոնյութ անվանակարգում


Բրիտանական խորհուրդը՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող Wo/men in Politics ծրագրի շրջանակում, եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է անց են կացնում «Նա/Նե» մրցույթը, որի նպատակը տարվա ընթացքում քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի եւ հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է։

2009 թվականին մրցույթին ներկայացված էին հայաստանյան տպագիր եւ հեռարձակող լրատվամիջոցների մոտ 70 աշխատանքներ հետեւյալ ոլորտներում` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, առցանց (online) հոդված, բլոգ հոդված, ռադիո նյութ, առեւտրային գովազդ։

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրված լրատվական ոլորտի եւ գենդերային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ռադիոնյութ անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Մաքս Լիբերթի»-ի լրագրող Սեդա Պապոյանի նյութը երաժիշտ, արվեստագետ ակտիվիստ Ծոմակի մասին, ով նախաձեռնել էր կանանց հեծանվարշավ։

Ստորեւ ներկայացնում ենք հաղթող ճանաչված նյութն ամբողջությամբ։
XS
SM
MD
LG