Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է իր ուրանը հարստացնել արտերկրում


Իրանը պատրաստ է իր չհարստացված ուրանը ուղարկել Արեւմուտք` ամիսներ անց 20 տոկոս հարստացված ուրան ստանալու պայմանով։ Այս մասին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

Սա լուրջ փոփոխություն է պաշտոնական Թեհրանի դիրքոշման մեջ, որին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ամիսների ընթացքում հորդորում էր ընդունել Արեւմուտքի առաջարկը եւ խաղաղ նպատակների համար անհրաժեշտ ուրանը հարստացնել արտերկրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG