Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը կմեկնի Ստամբուլ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ից 5-ը կայցելի Թուրքիա, որտեղ, Ստամբուլ քաղաքում, տեղի կունենա Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումը։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությունը, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացումը, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորումը, պետական կառավարման ինտիտուտների բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ եւ կայցելի Կ. Պոլսի հայոց պատրիարքարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG