Մատչելիության հղումներ

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը


Հայիթիում հունվարի 12-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը։

«Սա միայն հատուկ ջոկատների կողմից հողին հանձնված զոհերն են, մենք դեռ չեն հաշվարկել մինչեւ հիմա փլատակների տակ գնտվողներին եւ նրանց, ում հողին են հանձնել հարազատները», - հայտարարել է Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելրիվը։

Հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից գրեթե հիմնահատակ ավերվել էր երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը։ Ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 6.1 մագնիտուդ: Աղետից տուժածների թիվը, որոշ գնահատականներով, հասնել է 3 միլիոնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG