Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը այցելելու է Հարավային Կովկաս


Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը այցելելու է Հարավային Կովկաս։ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 4-ին նա ժամանելու է Երեւան, որտեղ հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնելու է Թբիլիսի։

Հունվարի 5-ին մասնակցելու է Մյունխենում կայանալիք անվտանգությանը հարցերով միջազգային համաժողովին, որի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG