Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն


Հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր առավոտյան դատապարտյալների հիվանդանցից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն` սրտի հետազոտության։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից։

Նախկին պատգամավորի սրտի նախնական հետազոտությունից հետո որոշվել է Սասուն Միքայելյանին բժշկական կենտրոնում պահել առնվազն 3 օր՝ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու նպատակով։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորվելուց հետո Սասուն Միքայելյանի մոտ ի հայտ էին եկել եկել շնչառական ուղիների եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ։ Դեկտեմբերին «Արմենիա» բժշկական կենտրոնում նախկին պատգամավորի շնչուղիների շրջանում միանգամից մի քանի վիրահատություն էր կատարվել։

Անցյալ շաբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ էր հղել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով Սասուն Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG