Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գնահատմամբ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել»


ԱՄՆ -- Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլեր
Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, երեքշաբթի հանդես գալով Սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է, թե իրավիճակը Բալկաններում եւ Կովկասում շարունակում է անկայուն մնալ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Բլերը։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախկին ԽՍՀՄ երկրները դիտարկում է որպես «արտոնյալ շահերի գոտի», ինչը կարող է խարխլել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG