Մատչելիության հղումներ

logo-print

Համազեկուցողներ. «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հապաղելու իրականացնեն առաջարկված բարեփոխումները»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով զեկուցողները Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն՝ անցած շաբաթ հանձնաժողովում տեղի ունեցած «մտքերի փոխանակությունից» հետո եզրակացրել են, որ «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հապաղելու իրականացնեն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները»:

«Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումներ, ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւերի հանձնարարականների հետ միասին, բարեխղճորեն իրականացվելու դեպքում թույլ կտան համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք հանգեցրեցին 2008 թվականի մարտի 1-2-իրադարձություններին», - ըստ ԵԽԽՎ-ի կայքէջի տեղեկատվության, հայտարարել են համազեկուցողները:

Նրանք շեշտել են, որ հանձնարարականներն ու առաջարկությունները՝ հատկապես ոստիկանությանը (ներառյալ անկախ վերահսկող ու բողոքարկող մարմնի ստեղծումը) եւ Ընտրական օրենսգրքի «վաղուց հասունացած բարեփոխումներին» վերաբերողները, պետք է իրականացվեն առանց հապաղելու:

Համազեկուցողները հայտարարել են, որ նամակով դիմելու են Հայաստանի խորհրդարանին՝ մինչեւ մարտի 17-ին Փարիզում կայանալիք նիստը Մոնիտորինգի հանձնաժողովին նշված բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը տրամադրելու խնդրանքով:

«Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունենալիք քննարկումների հիման վրա, երբ գալիք գարնանը այցելենք Երեւան՝ կքննարկենք նշված բարեփոխումնեի իրականացման հստակ ճանապարհային քարտեզը», - հավելել են համազեկուցողները:

Ճանապարհային քարտեզից զատ, համազեկուցողները մտադիր են բարձրացնել նաեւ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցը, ինչպես նաեւ այլ հարցեր, որոնց վերաբերյալ համազեկուցողները պարզաբանումներ են խնդրել իշխանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG