Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում ականի պայթյունից վիրավորվել է գնացքի մեքենավարը


Սանկտ Պետերբուրգի երկաթուղային կայարաններից մեկի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է երկաթուղու տեխնիկական ստուգում իրականացնող գնացքի մեքենավարը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքը։

Նոյեմբերին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող ճեպընթացի պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ երեք տասնյակ մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG