Մատչելիության հղումներ

Օբաման առաջարկում է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի աջակցություն


ԱՄՆ -- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացնում է 2011 թվականի բյուջեի նախագիծը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 1-ը փետրվարի, 2010թ.

ԱՄՆ -- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացնում է 2011 թվականի բյուջեի նախագիծը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 1-ը փետրվարի, 2010թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Կոնգրեսին է ներկայացրել 2011 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում, մասնավորապես, առաջարկել է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի աջակցություն։ Նախորդ տարի ԱՄՆ-ի նախագահը առաջարկել էր Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլար, սակայն Կոնգրեսում կայացած քննարկումների արդյունքում այդ գումարը ավելացել էր՝ կազմելով 41 միլիոն դոլար։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, այս նախագահ Օբամայի այս տարվա առաջարկում պահպանվում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը. երկու երկրներին էլ նախատեսվում է հատկացնել 3,5 միլիոն դոլար։

Ներկայացված բյուջեում նաեւ նախատեսվում է 22.12 միլիոն դոլար աջակցություն տրամադրել Ադրբեջանին, ինչը 120 հազար դոլարով ավելի է նախորդ տարի Կոնգրեսի հավանությանն արժանացած գումարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG