Մատչելիության հղումներ

2011 թվականի պետբյուջեով Օբաման առաջարկում է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի աջակցություն


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Կոնգրեսին է ներկայացրել 2011 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում, մասնավորապես, առաջարկել է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի աջակցություն։ Նախորդ տարի ԱՄՆ-ի նախագահը առաջարկել էր Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլար, սակայն Կոնգրեսում կայացած քննարկումների արդյունքում այդ գումարը ավելացել էր՝ կազմելով 41 միլիոն դոլար։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, նախագահ Օբամայի այս տարվա առաջարկում պահպանվում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը. երկու երկրներին էլ նախատեսվում է հատկացնել 3,5 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG