Մատչելիության հղումներ

Գերմանիայում Հայաստանի դեսպանը այցելել է հայ խաղաղապահներին



Անցած շաբաթավերջին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բադեն-Վյուրտեմբերգի Գերմերսհայմ քաղաքում հանդիպել է հայ խաղաղապահների հետ, որոնք այդտեղ նախապատրաստական դասընթացներ են անցնում գերմանացի գործընկերների հետ Աֆղանստան մեկնելուց առաջ։

Հանդիպման ընթացքում, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հրամանատարական անձնակազմը մանրամասն ներկայացրել է ուսումնական ծրագրերը, որոնց յուրացումը անհրաժեշտ կլինի հայ խաղաղապահներին Աֆղանստանում առաջադրանքները կատարելիս։ Զորամասի ղեկավարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունը։

«Դեսպան Մարտիրոսյանը հայ խաղաղապահներին Հայաստանի Հանրապետության Գլխավոր հրամանատար, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից շնորհավորել է Հայոց բանակի տոնի կապակցությամբ եւ մաղթել հաջողություն աֆղանական առաքելությունն իրականացնելիս», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG