Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում է խթանել Կիպրոսի հակամարտության կարգավորման ջանքերը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր Կիպրոսում է՝ կղզու խաղաղ վերամիավորման շուրջ երկխոսությանն ու բանակցային գործընթացին նոր զարկ տալու առաքելությամբ:

Նա արդեն հանդիպում է ունեցել Կիպրոսի թուրքական մասի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հետ։ Նախատեսվում է հանդիպում նաեւ Կիպրոսի հունական մասի առաջնորդ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ:

Ավելի ուշ նախատեսվում է եռակողմ հանդիպում, որից հետո Բան Կի Մունը Կիպրոսի հունական եւ թուրքական մասերի առաջնորդների հետ հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG