Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչը կարող է մահապատժի ենթարկվել


ԱՄՆ-ը պատրաստ է մահապատժի ենթարկել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչին: Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը CNN հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Խալիդ Շեյխ Մոհամեդը կարող է մահապատժի ենթարկվել, եթե նրա մեղքը ապացուցվի:

Գիբսը ասել է, որ կասկածյալը խոստովանել է իր մասնակցությունը ահաբեկչության կազմակերպմանը։

«Խալիդ Շեյխ Մոհամեդը կուղեւորվի դատարան, իսկ դատարանից հետո՝ բարձրյալի մոտ: Ամենայն հավանականությամբ, նա մահապատժի կենթարկվի՝ իրագործած հրեշային արարքի՝ 3 հազար ամերիկացիների սպանության կազմակերպման համար»,- ասել է Գիբսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG