Մատչելիության հղումներ

Ռուսական հատուկ ջոկատայինները մեղադրում են իրենց վերադասներին


Ռուսաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները նամակով դիմել են նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ հաղորդելով իրենց վերադասների կողմից կատարված մի շարք օրինազանցությունների մասին։

Ընդդիմադիր «Նովոյե վրեմյա» շաբաթաթերթը հրապարակել է Մոսկվայի ոստիկանության հատուկ ջոկատի 10 ծառայողների նամակը, որում ոստիկանները պնդում են, որ իրենց վերադասները հրահանգել են մինչեւ հերթապահության ավարտը 3-ական մարդ ձերբակալել։

Նամակում ոստիկանները հայտարարել են, որ իրենց ջոկատը վերածվել է «փող-սարքող մեքենայի», իսկ ոստիկանները զբաղվում են գործարարների ահաբեկմամբ, դրամաշորթությամբ, գործարքների մեջ են մտնում մարմնավաճառների հետ, զբաղվում են այլ հակաօրինական գործունեությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG