Մատչելիության հղումներ

Հունվարի 30-ի վաղ առավոտից տրամադրությունը Երեւում մի տեսակ սիրային էր: Քննարկում էին` ով է ում երազում ջուր տվել, ով կերավ աղի բլիթ, ով ոչ: Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում օրվա ընթացքում անցկացվեցին Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված մի շարք միջոցառումներ` երթ, ցուցահանդես, սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորները նվերներ բաժանեցին երիտասարդներին:

Ամեն տարի տոնից առաջ Արարատյան Հայրապետական թեմը հայտարարարում է Սուրբ Սարգսին նվիրված մրցույթ տարբեր ասպարեզներում` գրականություն, գեղանկարչություն եւ այլն: Նկարիչների միությունում այս տարի նույնպես ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործողների գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի մոտ 70 աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուր ասպարեզում մինչեւ փետրվարի 14-ը կընտրվեն լավագույնները եւ կարժանանան մրցանակների:

Սուրբ Սարգսի տոնը հռչակված է նաեւ երիտասարդների օրհնության օր: Երիտասարդներից ոմանց կարծիքով տոնը առանձնանում է մյուս բոլոր տոներից սիրով եւ սիրային հրաշքներով:

Սիրային հրաշքների, խոստովանությունների ու սպիտակ ձիով գեղեցիկ ձիավորի այս տոնին ակամայից սպասում են թերեւս բոլորը:
XS
SM
MD
LG