Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի ընդդիմության առաջնորդները դատապարտում են երկու այլախոհների մահապատիժը


Իրանի ընդդիմության առաջնորդներ Միր-Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին դատապարտել են իսլամական կարգերի տապալման փորձի մեջ մեղադրվող երկու այլախոհների մահապատիժը:

Մուսավին եւ Քարուբին հայտարարել են, որ Մոհամադ Ռեզա Զամանիին եւ Արաշ Ռահմանի Փուրին անցած հինգշաբթի կախաղան բարձրացնելը նպատակ ուներ ահաբեկել իրանցիներին եւ նրանց հեռու պահել փետրվարի 11-ին` 1979 թվականի Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը ակնկալվող բողոքի ակցիաներից:

Քարուբիի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում ընդդիմության առաջնորդները նաեւ կարծիք են հայտնում, թե մահապատժի ենթարկված գործիչները ձերբակալվել էին 2009 թվականի հունիսի 12-ի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ եւ որեւէ առնչություն չեն ունեցել հետընտրական բախումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG