Մատչելիության հղումներ

Լեռնապատցիները բողոքում են գյուղապետից


Լեռնապատի շուրջ 100 բնակչի անուն-ազգանվամբ ու ստորագրությամբ վավերացված բողոք նամակն ուղարկվել է Լոռու մարզպետից մինչեւ հանրապետության նախագահին:

Նամակում լեռնապատցիներն իրենց դժգոհությունն են արտահայտում հանրապետական գյուղապետ Վանո Եղիազարյանի գործունեությունից` իշխանություններին խնդրելով օգնել իրենց ազատվել արդեն տասը տարվա գյուղապետից:

Վերջին ընտրություններին Վանո Եղիազարյանը մրցակից չուներ, ու նրա գործունեության դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները պնդում են, թե սա էլ նրա վատ աշխատանքի պատճառներից մեկն է:

XS
SM
MD
LG