Մատչելիության հղումներ

Մկրտիչ Սափեյանը ազատ արձակվեց


«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեց 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ձերբակալված եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Սափեյանը:

Սափեյանը ամբողջությամբ կրեց սահմանված պատիժը:

Մկրտիչ Սափեյանը եւ նրա եղբայրը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի ղեկավար Ժորա Սափեյանը ձերբակալվել էին 2008 թվականի հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ` Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Ժորա Սափեյանը Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է երկուեւկես տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմը պնդում էր, որ Սափեյանները խուլիգանություն չեն կատարել, Սարգիս Կարապետյանը սադրիչ է եղել, միջադեպը` դիտավորյալ հրահրված, եւ հանցակազմի բացակայության հիմքով գործը պետք է կարճվեր:

«Անօրեն երկիր է, պիտի նստեինք, բա ինչ պիտի անեինք... Ինչի դուք նստած չե՞ք... Միայն ափսոսում եմ, որ ընկերներիս թողեցի ու դուրս եկա... Բայց պիտի պայքարեմ իրենց համար», - քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Մկրտիչ Սափեյանը:

Սափեյանին դիմավորելու էին եկել նրա հարազատները, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտված եւ ազատ արձակված ընկերները:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG