Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ու Դավութօղլուն «կարճատեւ զրույց» են ունեցել Լոնդոնում


Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, ովքեր Լոնդոնում մասնակցում են Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողովին, կարճատեւ զրույց են ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հաստատեց թուրքական լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունը արտգործնախարարների հանդիպման մասին՝ ճշտելով, սակայն, որ դա ոչ թե հանդիպում էր, այլ «կարճատեւ զրույց»:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թեեւ կողմերի դիրքորոշումներում փոփոխություններ չեն եղել, սակայն զրույցը արդյունավետ է եղել, եւ արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել եւ բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում:

Բալայանը նաեւ փոխանցեց, որ Էդվարդ Նալբանդյանը այսօր Լոնդոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Մանրամասներ Տիգրան Բալայանը չփոխանցեց:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG