Մատչելիության հղումներ

7-ամյա բրիտանացին 50 հազար ֆունտ է հանգանակել Հայիթիի երեխաների համար


Լոնդոնի Ֆուլհեմ շրջանի 7-ամյա բնակիչ Չարլի Սիմփսոնը Հայիթիի աղետյալ երեխաների համար մեկ օրում հանգանակել է 50 հազար ֆունտ (շուրջ 80 հազար դոլար)։

Ըստ Sky News հեռուստակայանի, երկրաշարժի մասին հեռուստառեպորտաժից հետո Չարլին հեծանվով ուղեւորվել է Լոնդոնի զբոսայգի, որտեղ սկսել է փող խնդրել Հայիթիի համար` նախապես մտադրվելով 500 ֆունտ ստերլինգ հավաքել, սակայն մարդիկ ավելի առատաձեռն են գտնվել։

Երեխան այդ գումարը փոխանցել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին` ՅՈԻՆԻՍԵՖ-ին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG