Մատչելիության հղումներ

Ժնեւում մեկնարկում է ռուս - վրացական բանակցությունների հերթական փուլը


Հինգշաբթի օրը Ժնեւում մեկնարկում է ռուս - վրացական բանակցությունների 9-րդ փուլը, որի օրակարգում է Վրաստանի հարցով ՄԱԿ-ի նոր հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը: ՄԱԿ-ի նախկին բանագնաց Յոհան Վերբեկեն հունվարի սկզբին նշանակվեց Մեծ Բրիտանիայում Բելգիայի դեսպան եւ այլեւս չի կարող զբաղվել աբխազական ու հարավօսական խնդիրներով:

Չի բացառվում, որ բելգիացի դիվանագետին ՄԱԿ-ի բանագնացի պաշտոնում փոխարինի Հեյդի Տալյավինին, որը նախկինում զբաղեցրել է Աբխազիայում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնը: 2009 թվականին Տալյավինին ղեկավարում էր Եվրամիության հիմնած փաստահավաք խումբը, որի նպատակն էր 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմի ծագման պատճառների վերհանումը:

Մյուս հավանական թեկնածուն ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի դեսպան Անտի Տուրունենն է: 2008 թվականին, երբ ԵԱՀԿ-ի նախագահող պետությունը Ֆինլանդիան էր, հենց Տուրունենն էր համակարգում պաշտոնական Հելսինկիի վարած արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG